Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ո՞վ կստանա Ժաննա դ’Արկի մատանին

Ո՞վ կստանա Ժաննա դ’Արկի մատանին
28.12.2015 | 17:21

Լոնդոնում աճուրդի է հանվել 15-րդ դարի մատանի, որը, հավանաբար, պատկանել է Ժաննա դ’Արկին, գրում է The Daily Mail-ը։ Մատանին համապատասխանում է նկարագրությանը, որը տվել է Ժաննան հարցաքննությունների ժամանակ, գրառումները պահպանվել են արխիվներում: Jhesus Maria մակագրությամբ և 3 խաչերով մատանին, ենթադրաբար, նրան նվիրել են ծնողները: Մատանին նախնական գնահատվում է 10-14000 ֆունտ: Timeline Auctions աճուրդի կազմակերպիչները հույս ունեն վաճառել շատ ավելի բարձր գնով։ Աճուրդը 2016-ի փետրվարին է:

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ